abort3Խոսելու ենք ներկա իրականության արատավոր երեվույթներից մեկի մասին, որը պրոգրեսիվ կերպով լայնամաշտաբ մասսայականություն է ստանում ամբողջ աշխարհում: Այս մեծագույն չարիքը ողողել է ժամանակակից հասարակության բոլոր խավերը եւ համարվում է մարդու ազատ կամքի դրսեւորում: Այս երեւույթը, աբոռտն է, այլ կերպ ասած հղիության արհեստական ​​ընդհատումը: Կփորձենք տեսնել թէ արդյոք աբոռտը մարդու ազատ կամքի դրսեւորում է, անդրադառնալով Աստվածաշնչյան հիմքերին, քրիստոնյական աչքերով որակավորելու համար այս երեւույթը:
Անդրադառնանք հիմնական տարածված գաղափարից մեկին: Շատերի կարծիքով անցանկալի հղիության միակ ու հեշտ ճանապարհը արհեստական ​​ընդհատումն է: Հարց է առաջանում թէ արդյոք ճիշտ է հեռացնել դեռ ամբողջությամբ չձեւավորված պտուղը: Կարծիք կա, որ ամբողջությամբ չձեւավորվածպտուղը դեռ մարդ չէ: մեկ այլ կարծիք է, որ պտուղը մարդ է դառնում որոշակի ամիսների ընթացքում: Արդյոք սրանք ճիշտ կարծիքներ են: Մարդկանց մոտեցումը այս հարցին տարբեր է լինում, որից էլ կախված է լինում հղիության արհեստական ​​ընդհատման ճիշտ կամ սխալ լինելը թէ հղիության տարբեր հատվածներում եւ թէ ընդհանհանրապես: Եթե ընդունում ենք, որ կարելի հղիությունը ցանկացած պահի արհեստականորեն ընդհատել, ուրեմն ունենք այն համոզումը, որ մինչեւ ծնվելը պտուղը մարդ չէ: Իսկ եթե ունենք այն համոզումը, որ պտուղը պետք է հեռացվի որոշակի ժամանակահատվածում, ուրեմն ըստ մեզ սկզբնական շրջանում պտուղը մարդ չէ եւ միայն որոշակի ժամանակահատվածում է վերածվում մարդու: Հղիության արհեստական ​​ընդհատմանը կողմ այս երկու գաղափարներն էլ թերի ենթադրություններ են, որովհետեւ ունենք շատ օրինակներ, երբ հղիության տարբեր ամիսներում ծնված երեխաները ապագայում նորմալ մարդիկ են դառնում : Քանի որ ժամանակի առումով հստակ սահման չկա, ուրեմն այն կարծիքը, որ պտուղը կարելի է հեռացնել որոշակի ժամանակահատվածում, սխալ ենթադրություն է: Եկեք այժմ հստակեցնենք թէ արդյոք պտուղը մինչեւ ծնվելը մարդ է թէ ոչ: Եթե ոչ, ուրեմն շուտ ծնված մանուկները մարդ չեն, ըստ վերոհիշյալի: Եթե պտուղը բեղմնավորման հենց սկզբից մարդ է, ուրեմն հղիության արհեստական ​​ընդհատումը ցանկացած պահի սխալ է եւ մարդասպանություն է: Տրամաբանական մոտեցումից անցնենք Աստվածաշնչյան փաստերին: Աստված մարդուն միայն որպես մարմին չստեղծեց, մարդը ունի ոչ միայն մարմին, այլ նաեւ հոգի: Ադամին կավից ստեղծելուց հետո , Աստված կենդանության շունչ փչեց, նրան հոգի տվեց, որից հետո մարդը կենդանի եղավ: Առանց հոգու մարդը մեռած է, մարմինը առանց հոգու չի կարող կենդանի լինել: Հղիության ընդհատմանը կողմ մարդիկ անտեսում են հոգու առկայությունը, շեշտը դնելով միայն մարմնի կամ ֆիզիկականի վրա: Դավիթ թագավորը 139 սաղմոսում նկարագրում է Աստծո զարմանալի գործերը եւ թե ինչ հրաշք կերպով է Աստված ձեւավորել իր ոսկորները եւ որ դեռ չծնված Աստված ճանաչում էր իրեն: Սա նշանակում է, որ մինչեւ ծնվելն է եղել Դավիթը, սակայն խոսքը ոչ թէ նրա մարմնի, այլ հոգու մասին է: Չնայած այն բանին, որ բեղմնավորման սկզբում մանկան ֆիզիկականը դեռ ձեւավորված չէ, սակայն նրա հոգին արդեն իսկ գոյություն ունի: Մարմինը մենք ստանում ենք մեր ծնողներից, իսկ հոգին, Աստծուց: Բեղմնավորման հենց սկզբից արդեն պտուղը մարդ է, եւ ցանկացած պահի հղիության ընդհատումը մարդասպանություն է: Աստվածաշնչի Ելից գրքի 21 գլխի 22-25 համարներում ասվում է, որ ում պատճառով կամ միջոցով հղիությունն ընդհատվի, պատասխանատվություն պիտի կրի եւ պատժվի: Աստված մոտենում է այս հարցին, որպես մեծ սխալ, ծնողների կողմից կատարվող: Մեր հասարակությունը պետք է սթափվի, հասկանալով թէ ինչ քայլի են դիմում գրեթե ամեն օր: Ոչ պաշտոնական վիճակագրության տվյալներով, մեկ տարվա կտրվածքով 6 միլիոնից ավել հղիության արհեստական ​​ընդհատում է կատարվում: Այն հասարակությունը, որ պայքարում է անարդարության դեմ, հենց ինքն է տարեկան 6 միլիոնից ավելի մարդ սպանում:Արդյոք սա մի մեծ ցեղասպանություն չէ, որի վրա աչք են փակում շատերը: Մենք պետք է հասկանանք, որ անցանկալի հղիություն չի լինում, եւ հենց հղիության արհեստական ​​ընդհատումը, դեռ չծնված մարդու իրավունքների ոտնահարում է:. Ավարտենք հետեւյալով << Ով ես դու, ով մարդ, որ կյանք ես վերցնում >> : ….

abort1