freedomՄերօրյա արդիական թեմա է ազատությունը , և մենք փորձեցինք հասկանալ մերօրյա քրիստոնյա երիտասարդների կարծիքը այս հարցի մասին:
Մեր նպատակն է հասկանալ ,թե արդյոք կա բացարձակ ազատություն, և որն է ճշմարիտ ազատությունը: Հնչեցին կարծիքներ, որ ազատությունը դա առանց սահմանների և արգելքների կյանքն է, սակայն եկանք այն եզրակացության, որ մարդը լինելով սահմանափակ մարմնում արդեն սահմանապակ է և չի կարող բացարձակ ազատ լինել: Հիմնականում մարդիկ ազատություն ասելով հասկանում են անել ամեն ինչ և չմեղադրվել: Սակայն շատերը չեն ուզում հասկանալ , որ երբ սկսում են շարժվել իրենց սրտի ցանկություններով, արդեն իսկ դառնում են իրենց սրտի և վատ բարքերի գերին, որոնցից ազատվելու համար շատ մեծ ջանքեր են պետք:

Քննարկենք վերոհիշյալ ազատության հատկանիշները: Մինչ քննարկելը մեզ պետք է հասկանալ թե ինչու են մարդիկ ձգտում ազատության: Ցանկացած մարդ իր կյանքի մեջ ձգտում է բավարարվածության և ազատության հասնելուն, և դա բավարարված լինելու փորձ է : Սակայն փորձը ցույց է տալիս որ ցանկացած վայելչություն ժամանակավոր բնույթ է կրում: Այս ոչ իրական ազատությունը ունի հինգ հատկանիշներ:

1. Անհույս է
2. Սուտ է
3. Թերի է
4. Գերություն է տալիս
5. Սպանում է

Մարդիկ ձգտում են այս ոչ իրական ազատությանը, սակայն երաշխիք չկա որ կհասնեն բավարարվածության իրենց կյանքում: Իրականում ոչ թե ազատություն է , այլ գերություն: Մեր շրջապատում շատ են անունով ազատ, սակայն հասարակ ծխախոտից կախվածության մեջ լինող մարդիկ: Սա մի սուտ է որին շատերն են հավատում և ինքնախափ կյանքով ապրում: Այս մեծ ստի և բազում բաներից կախվածությունների մեջ մարդը գնում է մահվան: Ստացվում է որ այս ոչ իրական ազատությունը սպանում է մարդուն:
Այստեղ մի մեծ հարց է առաջանում, թե որն է իրական ազատությունը:

<< ՈՐՈՎՀԵՏԵՎ ՏԵՐՆ Է ՀՈԳԻՆ .ՈՐՏԵՂ ՈՐ ՏԻՐՈՋ ՀՈԳԻՆ Է ԱՅՆՏԵՂ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ>>:
2Կորնթացիս 3:17-18

Միայն Աստված է ազատություն տալիս մարդուն: Ով ընդունում է Հիսուսին և իր կյանքը տալիս է նրան՝ Աստված ինքն է ազատում անձին ամեն տեսակ կախվածություններից և վատ բարքերից: Մարդն իր ուժերով չի կարող հասնել ազատության: Դավիթը իր 16 –րդ սաղմոսի 9,10 համարներում ասում է <<Սրա համար իմ սիրտն ուրախ է, և իմ փառքը ցնծում է. և մարմինս էլ հույսով կբնակվի>>: Տերը Կատարյալ հույս է տալիս իր տված ազատության մեջ:

Մենք հանգեցինք այն եզրակացության, որ չկա բացարձակ ազատություն: Միայն Աստծո տված ազատությունն է լավագույն ազատությունը, որը մարդուն տալիս է այս կյանքում բավարարվածություն և հույս մահից հետո: Մյուս ազատությունները խափկանք են և մարդուն տանում են կործանում: