Գիտաժողով Մայր Աթոռումphoto 1
Հոկտեմբերի 18-ին և 19 ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն սկսեց «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. Հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ և աջակցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան: Իրեն ցմասնակցությունն են բերում Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների հոգևորականներ, ՀՀ պետական կառույցների, ՀՀ և եվրոպական համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների, Հայաստանի տարբեր կրոնական հարանվանություններին ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագ րված օտարերկրյա դիվանագետներ:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրն իր խոսքում կարևորեց երկօրյա ժողովի անցկացումը Մայր Աթոռում` վստահություն հայտնելով, որ քննարկվող նյութերը մեծապես կնպաստեն միջեկեղեցական և միջպետական փոխհարաբերությունների առավել արդյունավորմանը: Բացման արարողությանը մասնակիցներին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը փոխանցեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.

«Գոհունակությամբ եմ նշում այն փաստը, որ Հայոց Եկեղեցին հոգևոր արժեքների պահպանման ու

ամրապնդման նպատակով հետևողական քայլեր է իրականացնում: Մասնավորապես, օրեր առաջ գումարվեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով, ինչը հայոց հոգևոր կյանքի առաջընթացի, աշխարհասփյուռ հայության համախմբման, միակամության և միաբանության վճռական ու կարևոր քայլէր: Գովելի է, որ պատմական այդ կարևոր իրադարձությանը հետևում է եկեղեցի-պետություն փոխհարաբերություններին, առկա ու գալիք մարտահրավերներին և հրամայականներին վերաբերող այս համաժողովը: Բոլորիս է հայտնի Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու վեհ առաքելությունը մեր ժողովրդի քրիստոնեական դաստիարակության, հոգևոր արժեքների սերմանման, ամրապնդման ու ազգապահպանության գործում: Պատմական այդ առաքելությունը Մայր Եկեղեցին այսօր էլ շարունակում է իրականացնել Հայաստանի և աշխարհասփյուռ հայության հանդեպ` հավատարիմ մնալով մեր սուրբ հայրերի պատգամներին: Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, համոզված եմ, որ ազգային խնդիրները համատեղ ջանքերով լուծելու գիտակցումը և այդ նպատակով հայրենի պետության և եկեղեցու սերտ համագործակցությունը բխում է մեր համազգային շահերից: Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է զարգացման և առաջընթացի ուղի, որտեղ կարևոր են ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, խոսքի և կրոնական ազատությունները: Այս առումով ես իմ գոհունակությունն եմ հայտնում, որ Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական արմատներ և մշակույթ ունեցող երկիր, մեծ հնարավորություններ ու պայմաններ է ստեղծել Հայաստանում գործող այլ կրոնների ու հարանվանությունների համար:
 Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որի պատմական բացառիկ առաքելություն նամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, ակտիվորեն մասնակցում է միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններին և մեծ դեր ունի ողջ աշխարհում հանդուրժողականության, սիրո և համագործակցության տարածման գործում:
Այսօր էլ այս գիտաժողովի միջոցով Հայոց Եկեղեցին իր նպաստն է փորձում բերել ոլորտի օրենսդրական բարեփոխումների գործընթացին:
Այս գիտաժողովի ընթացքում դուք քննարկելու եք եվրոպական տարբեր երկրների փորձը: Վստահեմ, որ հարգելով խղճի և կրոնական ազատությունների մասին միջազգային սկզբունքները` հաշվի կառնեք նաև եվրոպական քաղաքակրթության մաս կազմող մեր երկրի կրոնական ու մշակութային յուրահատկությունները:
Գիտաժողովի հարգարժան մասնակիցներ, մեկ անգամ ևս ողջունելով` մաղթում եմ ձեզ հաջողություն և արդյունավետ աշխատանք»:

Հանդիպում Կաթողիկոսի հետ.

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում անցկացվող «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. Հրամայակններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Հանդիպմանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն Ամենայն ՀայոցԿաթողիկոսին ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին, կարևորեց նման գիտաժողովի անցկացումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
 Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց գիտաժողովի գումարման առիթով`ողջունելով Քույր Եկեղեցիների, էկումենիկ կազմակերպությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը գիտաժողովին և իր գնահատանքը հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին:
 Վեհափառ Հայրապետը, կարևորելով գիտաժողովի շրջանակներում քննարկվող նյութը, վստահորեն նշեց, որ այն փորձառության փոխանակմամբ պիտի փոխադարձաբար զորացնի ժողովի մասնակիցներին, նպաստի համագործակցության ամրապնդմանը և երկրում ժողովրդավարական կառույցների հզորացմանը: «Գոհունակություն է մեզ համար հաստատել, որ Հայաստանում առկա է կրոնական ազատություն, որը երաշխավորված է օրենքով: Բնականաբար, Մայր Եկեղեցին առանձնահատուկ կարգավիճակ ունի այս երկրում, որպես Ազգային Եկեղեցի, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ, որով կարևորվում է Հայոց Եկեղեցու դերը մեր ժողովրդի կյանքում…: Սակայն, Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը երբեք խոչընդոտող հանգամանք չէ այլ կրոնական կազմակերպությունների և Եկեղեցիների համար, որոնք գործում են Հայաստանում», – ընդգծեց Նորին Սրբությունն իր խոսքում` մասնավորապես անդրադառնալով Հայ Եկեղեցու անդամակցությանը միջազգային էկումենիկ կազմակերպություններին և Քույր Եկեղեցիների հետ սերտ հարաբերություններին:
Վերստին ուրախություն հայտնելով գիտաժողովի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավետ ընթացք մաղթեց ժողովի աշխատանքներին, որոնք մեծապես պիտի զորացնեն եկեղեցիների գործակցությունը` հանուն բարօր, արդար և խաղաղ աշխարհի:
 Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց գիտաժողովի մասնակիցներին հուզող հարցերին: Հանդիպումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հին Մատենադարանի դահլիճում ժողովականները ներկա գտնվեցին ասեղնագործ-գեղանկարիչ Մարիետա Մարտիրոսյան-Ալեքսանյանի «Հոգու շարական» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

 

Երկօրյա գիտաժողովի ընթացքում «Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունների տարբեր մոդելներն այսօր» թեմայի շուրջ բանախոսեցին Սերգեյ քահանա Մատյուշինը (Ռուս Ուղղափառ եկեղեցի) և Վեր. Ասատուր Նահապետյանը (Հայ Ավետարանական Մկրտական Քրիստոնյաների Եկեղեցիների գլխավոր քարտուղար – Հովիվ): «Կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները» թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան դոկտոր Պետեր Կրոմերը (Ավստրիայի Ավետարանական եկեղեցու ղեկավար), մագ. Էլիզաբետա Կիտանովիչը (Եվրոպական եկեղեցիների կոնֆերանս, Եկեղեցի և հասարակություն հանձնաժողովի մարդու իրավունքների գծով գործադիր քարտուղար), Եվրոպական կառույցներում Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Նեկտարիուս Իոանիուն և Խոսե Լուիս Բազան (Միգրացիայի գծով իրավական խորհրդատու, Կաթոլիկ եպիսկոպոսների Եվրոպական հանձնաժողով): «Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունները Հայաստանում. Հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով չորրորդ նիստը սկսվեց ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի զեկույցով: Այնուհետև բանախոսություններով հանդես եկան նաև դոկտոր Թոմաս Սամուելյանը (Հայաստանում Ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան), Արտակ Զաքարյանը (ՀՀ ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ) և Տիգրան Մեսրոպյանը (ՀՀ Կառավարման ակադեմիա, քաղաքագետ): Գիտաժողովի եզրափակիչ նիստի ընթացքում տեղի ունեցավ քննարկում «Եկեղեցու դերը ՀՀ հասարակական կյանքում. Մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շուրջ: Թեմայի քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց կրոնական փոքրամասնությունների հետ հարաբերություններին, համատեղ ջանքերով փորձառությունների, մոտեցումների և տեսակետների փոխանակման անհրաժեշտությանը, ինչպես նաև Մայր Եկեղեցու իրավունքները ոտնահարող գործընթացների կանխարգելմանը վերաբերող հարցերի: 
 Գիտաժողովի ավարտին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը երախտագիտություն հայտնեց ներկաներին գիտաժողովին մասնակցության համար` ընդգծելով, որ նման միջոցառումները համատեղ փորձի փոխանակման միջոցով առավել պիտի նպաստեն երկխոսությունների զորացմանը: Դրական գնահատելով և ամփոփելով երկօրյա գիտաժողովի արդյունքները` մասնակիցները կարևորեցին նման գիտաժողովների գումարման շարունակական լինելը:Մեզ համար, որպես ՀԱՄՔ եկեղեցի հուշագրավ էր Միության Գլխ. Քարտուղար Վեր. Ասատուր Նահապետյանի մասնակցությունը և ելույթը գիտաժողովին: Վեր. Նահապետյանը իր խոսքում կարևորել էր Մկրտական եկեղեցու դերը ժամանակակից հասարակությունում` շեշտելով, որ Հայրենիքը եկեղեցու համար հանդիսանում է միակ տունը, որտեղ նրանք ուզում են ապրել և շինացնել: Նա իր խոսքում հիշեց, որ վերջին 200 տարվա ընթացքում ավերատանական մկրտական եկեղեցին եղել է և հանդիսանում է Հայ ժողովրդի անբաժանելի մասը: Կրելով բոլոր զրկանքները ցեխասպանության, աթեիստական շրջանի և անշուշտ իր մասնակցությունը բերելով Արցախի ազատագրական պայքարի, որի անդամները մասնակցեցին չհայտավորված պատերազմի Ադրբեջանի կողմից: Վերապատվելի հատուկ շեշտեց Մայր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և կարգավիճակը Հայ ժաղովրդի կյանքում: Եվ հաստատեց, որ Մայր եկեղեցին արժանապատվոր են ստանձնելը ազգային եկեղեցի կարգավիճակը ու շարունակումը կատարել իր կարևոր առաքելությունը Հայ ազգի հոգեվոր զարթոնքի ու երկրի բարորության մեջ: Ասատուր Ն. Նաև հիշեց, թե երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսը Հայրական խնամքով պաշտպանում էր աթեիստական ռեժիմից խորհրդային տարիներին փոքր Ավետարանական Մկրտական համայնքը: Իր ելույթի վերջում Վերապատվելին դիմելով մասնակիցների ասաց, որ ցանկացած փոփոխություններ խղճի և կռոնական ազատության օրենքում չի կարելի կատարել չլսելով Ավետարանական եկեղեցեների կարծիքը, ավելին չտալով Ավետարանական Մկրտական Քրիստոնյաների եկեղեցուն և /մյուս քրիստոնեական ավանդական եկեղեցիներին/ հատուկ կարգավիճակ, որպես ավանդական քրիստոնեական եկեղեցի, ինչպես այն ընդունված է մի շարք Եվրոպական երկրներում:

Վերապատվելի Ասատուր Նահապետյան