ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԿՐՏԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1 mkrtutyun

1979 թվականին, գործուղղմամբ Աշտարակ է ժամանում Ֆիզիկական Կուլտուրայի Ինստիտուտի շրջանավարտ Սիոն Մելիքյանը: Նա այդ ժամանակ նա

և հանդիսանում էր Երևանի ՀԱՄՔ Եկեղեցու անդամ: Մարզիչ աշխատելու ընթացքում նա իր շրջապատի մարդկանց և սաներին պատմում էր Աստծո մասին: Իր սան՝ Էդիկ Յորդանյանը, լսելով այդ վկայությունները, հետաքրքրվում է ավելին իմանալու համար, և 1990 թվաակնից սկսում են հաճախակի հանդիպել իրար և միասին բաժնեկցել Աստծո խոսքը:
1991 թվականի օգոստոսի 25-ին, Աշտարակից ապաշխարհում է առաջին անձը՝ Էդիկ Յորդանյանը: Նրանից անմիջապես հետո ապաշխարհում է նաև Գեղամ Բդոյանը:
1991 թվականի նոյեմբերի 25-ին, Սիոն Մելիքյանի տանը՝ Էջմիածնի խճուղու 5-րդ շենքի 8-րդ բնակարանում, ժամը 18-ին տեղի է ունենում Աշտարակում առաջին պաշտոնական ժողովը: Ժողովին ներկա էին վեց հոգիներ: Այդ օրվանից սկսած, պաշտամունքները շարունակվում են ամեն շաբաթ նույն օրը :

1992 թվականի մայիսին բացվում է տնային պաշտամունքների երկրորդ խմբակը:

Изображение000211992 թվականի օգոստոսի 8-ին, Աշտարակից առաջին անգամ մկրտվում են երկու հոգիներ՝ Էդիկ Յորդանյանը և Սարգիս Հախվերդյանը:

1993 թվականին սկսվում է նաև մանուկների մեջ ծառայություն:

1993 թվականի օգոստոսի 9-ին եկեղեցաշենքի կառուցման համար գնվում է կիսակառույց շենք իր հողամասով: Շինարարությունը ամբողջությամբ կատարվում է տեղի եկեղեցու անդամների կողմից և 1997 թվականի դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում եկեղեցաշենքի բացումը:

1998 թվականի օգոստոսի 1-ին, տեղի է ունենում Աշտարակի երկրորդ մկրտությունը, որի ընթացքում մկրտվում են 12 անձիք:

1999 թվականի փետրվարի 3-ին, Սիոն Մելիքյանը իր ընտանիքով մեկնում է ԱՄՆ՝ եկեղեցու պատասխանատվությունը հանձնելով Էդիկ Յորդանյանին:

 

eritasardner2002 թվականի մայիսից եկեղեցին ծառայություններ է  իրականացնում  Օհանավան և Ոսկեվազ գյուղերում: 2004 թվականին պաշտամունքներ են սկսվում Կարին և Ագարակ գյուղերում: 2005 թվականի մայիս ամսից նոր ծառայություն է սկսվում Սասունիկ գյուղում: 2006 թվականին տնային խմբակ է բացվում Նոր Եդեսիա գյուղում:

Նույն թվականի փետրվարի 15-ին եկեղեցում սկսվում է տիկնիկային խմբակի ծառայություն, որի առաջին ներկայացումն էլ տեղի է ունենում ապրիլի 3-ին: Ներկայացումներն իրականացվում են մանկապարտեզներում, դպրոցներում և  մանկատներում: Տիկնիկային խմբի ծառայությունը շարունակվում է մինչև այսօր, և մեծ սիրով արձագանքում է եկեղեցիների կողմից ցանկացած հրավերի: 2007 թվականին նոր ծառայություն է սկսվում Պռոշյան գյուղում: 2007 թվականի դեկտեմբերի 21-ին՝ եկեղեցաշենքի բացման տասնամյակին, տեղի է ունենում Բարսեղ Ծառուկյանի և Էդիկ Յորդանյանի ձեռնադրությունը որպես սարկավագ: Իսկ 2009 թվականի հոկտեմբերի 4-ին, նրանք ձեռնադրվում են հովիվ:

2010 թվականից ընդլայնվում են թե՛ եկեղեցում և թե ՛ գյուղերում իրականացվող ծառայությունները: