ՀԱՅ  ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ  ՄԿՐՏԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ  ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ

ՀՈՎԻՎՆԵՐԻ  ԵՎ  ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ  14ՐԴ  ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

         Հուլիսի  9-11-ը   Ծաղկաձորում  տեղի  ունեցավ  ՀԱՄՔ Եկեղեցիների   հովիվների  և առաջնորդների 14-րդ  համագումարը․Համագումարի հատուկ հյուրն  ու պատգամաբերն էր  Միչիգան նահանգի Դետրոյտ  քաղաքի  Վուդսայդ Բայբլ  Եկեղեցու  ավագ   հովիվ դոկտոր Դագ Շմիթը։ Երեք օրերի  ընթացքում իր բոլոր  ելույթները հիմնված էին Նեեմիայի  գրքի  վրա։ Ատվածաշնչում  Նեեմիան  հիշատակվում է  որպես  ամենահաջողակ  առաջնորդներից  մեկը։ Նեեմիայի  կյանքի  օրինակից  մենք  կարող  ենք  սովորել  շատ  կարևոր  դասեր՝ աստվածահաճո  և հաջողակ  առաջնորդ  լինելու համար։ Դոկտոր  Շմիթը  հատուկ  ուշադրություն  էր  դարձրել հատկապես  1, 2, 3, 4, 5, 6 և 8-րդ  գլուխների  վրա  և  իր  ելույթները  բաղկացած  էին  7 հետևյալ  բաժիններից․

          Առաջնորդների  խանդավառությունն ու փափագը։ Այս բաժնում  դոկտոր  Շմիթը  ընդգծեց , որ  առաջնորդները  պետք  է  փափագ  և  խանդավառություն  ունենան Աստծո  գործի  համար։ Ինչպես  Նեեմիան, տեսնելով  Երուսաղեմի  և  տաճարի  շինության  ընդհատումը, փափագեց հավաքել  հրեաներին, վերադառնալ  Իսրայել  և շարունակել  շինարարությունը։ Սակայն  առաջնորդի  փափագն  ու խանդավառությունը  պետք է  ներկայացվի  Աստծուն  մեղքերի  խոստովանությամբ, հիմնվի Աստծո  խոստումների  և մեծության  վրա։

Առաջնորդության  կարևորությունը։ Քանի  որ  առաջնորդությունը  չափազանց  կարևոր է, կան  որոշ  անհրաժեշտ  քայլեր  առաջնորդության  մեջ  հաջողության  հասնելու  համար․ մենիկ պահեր  Աստծո  հետ, ծրագրել, տեսիլքի  բաժնեկցում  թիմակիցների  հետ  և  նրանց  ոգևորում, ընդդիմության  ակնկալում  և  գիտակցում, որ  հաջողությունը  գալիս  է միայն  Աստծուց։

Միասին աշխատելու  կարևորությունը։ Չնայած  այն  բանին, որ  առաջնորդը  յուրահատուկ  դեր  ունի  որևիցէ  գործում, առաջնորդության  հաջողության  համար  պատասխանատու  է  ոչ  միայն  առաջնորդը, այլ  ամբողջ  ժողովրդի  մեկ  մարդու  պես  աշխատելուց,  որի  համար  էլ  նրանք  Աստծո  կողմից  ստացան  թե  նյութական  և  թե  հոգևոր  օրհնություններ։

Ընդդիմության  հանդիպելը։ Առաջնորդը  պետք  է  ակնկալի  ընդդիմություն,  քանի  որ  հոգևոր  գործի  հաջողությունը  զայրացնում  է  Աստծո  հակառակորդներին։ Երուսաղեմի  և  տաճարի  շինարարության հաջողությունը  գրգռեց  Աստծո  հակառակորդների  նախանձը  , որոնք  փորձեցին  ամեն  կերպով  խոչընդոտել  այն  գործի  առաջխաղացմանը։ Առաջնորդը  պետք  է  պատրաստ  լինի  ընդդիմության  և  դրա  ծագման  դեպքում  նա  չպետք  է անակնկալի  գա, այլ  պատրաստ  լինի  պատշաճ  կերպով  դիմակայելու  ցանկացած  ընդդիմության։

Ներքին  խառնաշփոթությյան  վտանգավոր  հետևանքները։ Երուսաղեմի  և  տաճարի  շինարարության  ժամանակ  որոշ իշխաններ  անազնիվ  էին  վարվում  հասարակ  մարդկանց  հանդեպ  և  չարաշահում էին իրենց  դիրքը, որի  պատճառով  ներքին  խռովություն  առաջացավ  և  մարդիկ  բողոքեցին  Նեեմիային։ Լսելով  աղքատների  գանգատները  Նեեմիան բարկացավ  իշխանների  վրա՝ նրանց մեղքը ցույց  տալով  և  արդար լուծում  ցույց  տվեց  խնդրին։ Յուրաքանչուր  առաջնորդ  պետք  է  շատ  լուրջ վերաբերվի  ներքին խռովություններին  և  դժգոհություններին,  ի  հայտ  բերի  ցանկացած  անարդարություն  և  մեղք՝ առանց կողմնապահության, և արդար լուծում  տա այդ խնդիրներին։ Ներքին  խռովությունները  քայքայիչ  հետևանքներ  են  ունենում  եկեղեցու  համար  եթե  ճիշտ  լուծում  չտրվի։

Աստծո  խոսքի  ազդեցությունը։ Այս  բաժնում շեշտ  դրվեց  Աստծո խոսքի  գերբնական  ազդեցության  վրա։ Քանի  որ  Աստծո  խոսքն  ունի  զորություն  և  գերբնական  ազդեցություն, յուրաքանչյուր  մարդու  և  հատկապես  առաջնորդի  վերաբերմունքն  Աստծո  խոսքի  նկատմամբ  պետք  է  լինի  կշռադատված։ Առաջնորդը  պետք  է  ուշադրություն  դարձնի  Աստծո  խոսքին, ակնածանք  ունենա  նրա  նկատմամբ  և  հնազանդվի  այն  ամենին ինչ  ասում  է  Աստծո  խոսքը։ Աստծո  խոսքի  հանդեպ  ճիշտ  վերաբերմունքը  առաջնորդության  մեջ  հաջողության  գրավականներից  մեկն  է։

Գործի  լավ  ավարտը։ Գործի  լավ  ավարտն ավելի  կարևոր  է  քան  լավ  սկիզբը։ Սակայն  լավ  ավարտի  համար պետք  է առաջնորդը  լավ  ճանաչի  իր թշնամուն և նրա  մարտավարությունը , անդադար  աղոթի  և  գիտակցի, որ  Աստված  է  իր  օգնականը։ Թշնամին  և  իր  մարտավարությունը  ճանաչելը  ու  մշտապես  Աստծուն  աղոթելն  ու  ապավինելն  կտա  հաջողություն  յուրաքանչյուր  առաջնորդին։