Google Maps E-mail RSS
formats

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԿՐՏԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ (ՀԱՄՔԵ) XIII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համագումարի քարոզների և քննարկումների աստվածաշնչյան համարն էր` Բ Օրինաց 33:27ա էր.«Հավիտենական Աստվածը ապավեն է»:
Համագումարի ընթացքում Աստծո Խոսքից բաժնեկցեցին Դեն Դիթըն եղբայրը ԱՄՆ-ից և երեց եղբայրներ Գագիկ Թարվերդյանը և Ասատուր Նահապետյանը:
Առաջինը Դեն Դիթընը բաժնեկցեց Աստծո Խոսքից՝ Ելից 13:17-18-ից: Ամբողջ իմաստն այն էր, որ թեև Աստված Իսրայելին Եգիպտոսից դեպի ավետյաց երկիր տարավ երկար ճանապարհով, որը լի էր դժվարություններով և փորձություններով, Աստված հրաշքներով առաջնորդեց Իր ժողովրդին: Աստված անընդհատ հիշեցնում էր, որ միակ ապավենը, որի վրա Իսրայելի ժողովուրդը կարող էր իր հույսը դնել, Եհովան էր: Ելույթի ժամանակ ընդգծվեց այն ճշմարտությունը, որ հավատքը մարդու տկարությունն է, որը հենվում է Աստծո զորության վրաՀաղթանակները հոգևոր կյանքում լինում են միայն այն ժամանակ, երբ մարդը վստահում է Աստծո զորությանը և ոչ թե իր զորությանը:
Ելույթների միջև եղած ժամանակահատվածը օգտագործվեց փառաբանության և վկայությունների համար:
Այնուհետև Դեն Դիթընը խոսեց ծառայողների, մանավանդ առաջնորդների պատրաստման մասին: Հեսու 3:1-4 հատվածի և Հեսուի կյանքի օրինակի հիման վրա նա շեշտադրեց առաջնորդներ պատրաստելու կարևորությունը, ինչպես որ Աստված Հեսուին պատրաստեց նախքան նրան առաջնորդ նշանակելը: Հեսուին երկար ժամանակ պահանջվեց Մովսեսի մոտ պատրաստվելու համար, որպեսզի հետագայում Իսրայելին դեպի ավետյաց երկիրն առաջնորդեր: Իսկ Հեսուին կանչել էր Տերը, ոչ թե Մովսեսը: Եթե Աստված որևէ մեկին կանչում է ծառայության, ապա Նա պատրաստում, առաջնորդում և նրա հետ է լինում: Եթե որևիցե մեկի ծառայությունը Տիրոջ կամքը և կանչը չէ, ապա այդ ծառայողը օրհնություն և բավարարվածություն չի զգա: Եթե Աստված չի կանչել մեզ այդ ծառայության մեջ, մենք կտեսնենք, թե ինչպես են շատերը մեր շրջապատում օրհնվում, սակայն մենք չենք վայելի նման օրհնություններ: Իսկ եթե մենք կանչված ենք Աստծո կողմից, ապա մենք պետք է նաև պատրաստենք Աստծո մարդկանց իրենց հետագա ծառայության համար, ինչպես Մովսեսը՝ Հեսուին: Հեսուի հաջողությունների պատճառներից մեկն էլ կազմակերպված և լավ պատրաստված թիմ ունենալն էր:
Այնուհետև համագումարի մասնակիցներին բաժանեցին փոքր խմբերի խմբակային քննարկումների համար: Մի քանի հարց տրվեց քննարկման համար.

  1. Որքա՞ն հաստատուն է քո կոչումը։ Արդյո՞ք Տերն է կանչել քեզ և պիտի հաստատուն մնաս քո կանչված վայրում:
  2. Ի՞նչ տեսակ օրհնություններ ես վայելել, որ կուզենաս բաժնեկցել, ինչի հիման վրա կարող ես ասել, որ Տիրոջ հետ հավատարիմ քայլում ես:
  3. Որքա՞ն հաստատ կարող ես ասել, որ ունես հավիտենական կյանք և Տիրոջ հետ ես լինելու հավիտյան:

Այս հարցերից բացի մասնակիցներից յուրաքանչյուրին հանձնարարվեց հիշել Տիրոջ կատարած ամենամեծ հրաշքն իրենց կյանքում և բաժնեկցել այն բոլորի հետ: Շատ քաջալերական էր լսել այն բոլոր հրաշքների մասին, որոնք Տերը կատարել էր Իր զավակների կյանքում: Այդ բոլոր վկայությունները նորից փաստում էին, որ անկախ այն բանից, թե ինչպիսի դժվար իրավիճակով է անցնում հոգևորը, Տերը միշտ հրաշքներով առաջնորդում է նրան, եթե նույնիսկ նրան մի պահ թվա, թե ինքը մնացել է մենակ:
Այնուհետև Աստծո Խոսքից բաժնեկցեցին ՀԱՄՔԵ Միության Նախագահ՝ Վեր. Գագիկ Թարվերդյանը որը խոսեց Աստծո գործակիցների հավատարմության մասին, ՀԱՄՔԵ Միության Գլխավոր Քարտուղար՝ Վեր. Ասատուր Նահապետյանը ընդգծեց հովվական գործում Աստծո առջև հաշվետու լինելու կարևորության մասին:

Վերջում նորից ելույթ ունեցավ Դեն Դիթընը՝ կարդալով Եբր. 12:1-2-ը, որի հիմնական նպատակն էր քաջալերել առաջնորդներին <<մեծ սիրտ>> ունենալու, այլապես անհնար կլինի ավարտել իրենց առջև դրված ասպարեզի ընթացքը և դիմակայել ամեն տեսակ դժվարությունների և փորձությունների, որոնք հանդիպում են ծառայության ընթացքում: Աստծո ծառայողը պետք է համբերությամբ և առանց շտապողականության կատարի իր ծառայությունը, որպեսզի կարողանա այն ավարտին հասցնել:

Comments Off on ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԿՐՏԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ (ՀԱՄՔԵ) XIII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ.
Home Նորություններ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԿՐՏԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ (ՀԱՄՔԵ) XIII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ